կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-29 20:33
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք ձեզ հետ միասին «ո՛չ» ենք ասում անամոթ կառավարությանը․ Արծվիկ Մինասյան

Այս պայքարը չի ճանաչում որևէ կուսակցական պատկանելություն, խմբային պատկանելություն, այս պայքարն ունի մեկ նշանաբան՝ հանուն հայի, հանուն Հայաստանի, հանուն Արցախի, հանուն հայ ժողովրդի ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության  քարտուղար Արծվիկ Մինասյանը Գյումրիի Շառլ Ազնավուրի հրապարակից մեկնարկած «Դիմադրություն» շարժման երթից առաջ։

«Այս պայքարի նպատակն է հանել այն ատելությունը, որ այս իշխանությունը 4 տարում սերմանեց մեր մեջ, հանենք այն զզվանքը, որ այս իշխանությունը փոխանցեց հայ մարդուն, հանենք այն պարտության ոգին, որ այս իշխանությունը դրեց մեր մեջ, որովհետև հայ ժողովուրդը չի պարտվել, Հայաստանը չի պարտվել և մենք ձեզ հետ միասին պետք է ունենանք ուժեղ Հայաստան, և մենք ձեզ հետ միասին «ո՛չ» ենք ասում անամոթ կառավարությանը»,-ասաց Արծվիկ Մինասյանը։

Նշենք, որ ապակենտրոն, ցանցային «Դիմադրություն» շարժման պայքարի շրջանակում ապրիլի 25-ից իրազեկման ակցիաներ են տեղի ունենում Երևանի տարբեր հատվածներում։ Զուգահեռ խորհրդանշական 4 վայրերից՝ Իջևանից, Տիգրանաշենից, Սարդարապատից ու Ապարանից արժանապատիվ քաղաքացիները քայլերթերով շարժվում են դեպի Երևան, որպեսզի մայիսի 1-ին ժամը 16։00 միանան համընդհանուր հանրահավաքում։

Մանրամասն՝ տեսանյութում․