կարևոր
4663 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-17 22:28
Աշխարհ

Թուրքիայում առաջիկա օրերին նոր երկրաշարժ է կանխատեսվում․ մասնագետներ

Թուրքիայում առաջիկա օրերին նոր երկրաշարժ է կանխատեսվում․ մասնագետներ

Թուրքիայում վերջերս տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից տուժած շրջաններում մարդիկ պետք է նախապատրաստվեն նոր ստորգետնյա ցնցումների: Սեյսմոլոգները սպասում են ավելի քան 5 մագնիտուդով կրկնակի ստորգետնյա ցնցումների, հայտնել է Թուրքիայի արտակարգ իրավիճակների գերատեսչության ներկայացուցիչը, հաղորդում է DW-ն։  

Ներկայումս տարածաշրջանում յուրաքանչյուր չորս րոպեն մեկ ստորգետնյա ցնցումներ են զգացվում։ Մինչ այժմ գրանցվել է ավելի քան 4700 հետցնցում, որոնցից քառասունի մագնիտուդը գերազանցել է չորսը։ «Սա շատ անսովոր իրավիճակ է»,-նշել է ներկայացուցիչը։ Քաղաքային պլանավորման նախարար Մուրատ Քուրումի խոսքով՝ տարերային աղետի հետեւանքով Թուրքիայում ավերվել կամ խիստ վնասվել է ավելի քան 84 հազար տուն:

Աղետի շրջաններում մարդկանց նախկինի պես խորհուրդ է տրվում չվերադառնալ իրենց տները եւ հեռու մնալ շենքերից: Այնուամենայնիվ, տեղացիները այլընտրանքների բացակայության դեպքում ստիպված են տուն վերադառնալ հագուստի եւ անձնական իրերի համար։ Թուրքական իշխանությունների տվյալներով՝ վերջերս տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով տուժել է 20 մլն մարդ։ Միայն Թուրքիայում զոհվել է ավելի քան 38 հազար մարդ, հարեւան Սիրիայում՝ առնվազն 5900 մարդ։