Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Օրերս Արցախի Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղում տեղի է ունեցել վերանորոգված ու նոր սարքավորումներով զինված բուժամբուլատորիայի բացման արարողությունը։ Բուժամբուլատորիայի վերանորոգումն ու վերազինումն իրականացվել է «Շենգավիթ» բժշկական կենտրոնի տնօրեն, արմատներով մեծթաղերցի Սերգեյ Հուռումյանի ու նրա կալիֆոռնիացի գործընկեր, հայազգի մանկաբարձ-գինեկոլոգ Պետրոս Կոջյանի ֆինանսավորմամբ, նաեւ Արցախի կառավարության աջակցությամբ։
Կառավարության ղեկավարն ու բարերարները նույնպես ներկա են եղել բուժամբուլատորիայի բացմանը։
Ինչպես Արցախի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում նշել է Պետրոս Կոջյանը, նա նաեւ նպատակ ունի Արցախում մասնագիտական դպրոց ստեղծել, ինչը կլուծի նաեւ որակյալ մասնագետներ ունենալու հարցը։ Այժմ շրջանում բժիշկ մասնագետների խիստ կարիք կա։ Հայաստանի բուհերն ավարտած արցախցի երիտասարդները հիմնականում չեն վերադառնում։
Հետեւաբար նոր բուժհաստատություններ կառուցելուն եւ վերանորոգելուն զուգահեռ Արցախում լուրջ պետք է մտածեն մասնագետների վերապատրաստման, գուցեեւ նորերին հրավիրելու մասին։