|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Սեյսմոլոգները հայտնում են, որ Թուրքիայի կենտրոնական հատվածում նոր երկրաշարժ է տեղի ունեցել, որի ուժգնությունը կազմել է 7,8 բալ։ Հայտնի է, որ նոր ցնցումներ են գրանցվել 14:24-ին։
Ցնցումները զգացվել են նաև Դամասկոսում, Լաթաքիայում և Սիրիայի այլ նահանգներում, ինչպես նաև Բեյրութում։
Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում 3 բալ, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում` 3-4 բալ ուժգնությամբ։
Հիշեցնենք, որ երկուշաբթի՝ փետրվարի 6-ի վաղ առավոտյան, 7,8 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի հարավում գտնվող Մարաշ նահանգում, որի հետևանքով զոհվել է 912 մարդ, ևս 5385-ը՝ վիրավորվել։ Ավերվել է 2818 շենք.
Բացի այդ, երկրաշարժը տուժել է նաև Սիրիայի որոշ շրջաններում. ստորգետնյա ցնցումների հետևանքով այնտեղ մահացել է 237 մարդ, ևս 639-ը վիրավորվել։