Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման նախապատրաստական աշխատանքները շարունակվում են. օդանավակայանին կից ստեղծվել է ավիաուսումնական կենտրոն, որտեղ սկսվել է մասնագետների պատրաստումը։
Ինչպես Արցախի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում նշել է Ստեփանակերտի օդանավակայանի օդային երթեւեկության կառավարման գծով փոխտնօրեն Նորայր Սաֆարյանը, ավիացիոն տարբեր մասնագիտությունների գծով կադրեր պատրաստելու դասընթացները շարունակական են լինելու, քանի որ ավիացիոն մասնագետները տարին մեկ անգամ ատեստավորում են անցնելու։
Որակավորման դասընթացներն անցկացվելու են ինչպես հայաստանյան, այնպես էլ արտասահմանյան մասնագետների կողմից։
Տեղեկացնենք, որ օդանավակայանի բացումը նախատեսվում է մայիսի 9-ին։ Սկզբնական շրջանում թռիչքներ կիրականացվեն միայն դեպի Երեւան։