Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Արդեն երկու տարի է, ինչ առողջապահության նախարարության պաշտոնյաների նկատմամբ քրեական գործը շարունակվում է. այսօր լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով օրեր առաջ մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ առողջապահության նախարարության պետական առողջապահության գործակալության պետ Սարո Ծատուրյանին, Երևանի քաղաքային կենտրոնի պետ Արսեն Սեդրակյանին, գործակալության բժշկական ծառայությունների գնման և տեղեկատվական բաժնի նախկին պետ Սամվել Խարազյանին, ովքեր կասկածվում են պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ։
Նախարարի խոսքով` գործը կապված է ապօրինի ուղեգրեր տալու հետ: Նա նշեց, որ կառավարությունն այդ դեպքից հետո` 2014-ից սկսած, որոշեց փոխել ուղեգրերի տրամադրման ձևը` ներդնելով նոր պաշտպանիչ շերտով ու համարակալումներով` ուղեգրերի տրամադրման նոր կարգ, որով հնարավորինս նվազեցվեցին կոռուպցիոն ռիսկերը:
Լրագրողների դիտարկմանը, որ այդ քրեական գործը հարուցվել է նախկին նախարարի օրոք, Արմեն Մուրադյանը պատասխանեց. «Երբեք նպատակ չեմ դրել` նախկինների գործերը բացահայտելու, մենք ուղղակի ընդհանուր երևույթները, կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու ցանկություն ունենք»,- ասաց նախարարը` չնշելով, կոռուպցիոն չարաշահումների հետ կապված, ոլորտում այլ գործեր բացահայտվե՞լ են, թե՞ ոչ:
Նրա խոսքով` ձերբակալվածներն ազատ են արձակվել` չբացակայելու մասին ստորագրությամբ: Արմեն Մուրադյանը նշեց նաև, որ նրանք արհեստավարժ մասնագետներ են, և հույս հայտնեց, որ որևէ անմեղ մարդ չի դատապարտվի: