կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-03-25 11:20
Հասարակություն

Առաջիկա հինգ օրերին Արարատյան դաշտում բացասական ջերմաստիճան չի կանխատեսվում. Սուրենյան

Առաջիկա հինգ օրերին Արարատյան դաշտում բացասական ջերմաստիճան չի կանխատեսվում. Սուրենյան
Առաջիկա հինգ օրերին Արարատյան դաշտում բացասական ջերմաստիճան չի կանխատեսվում, այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։
 
«Հարգելի գյուղատնտեսներ, ի պատասխան ձեր բազմաթիվ հարցումների, հայտնում ենք, որ առաջիկա 5 օրերին Արարատյան դաշտում բացասական ջերմաստիճան չի կանխատեսվում։ Գիշերային ժամերին նվազագույն ջերմաստիճանը Արարատյան դաշտում կտատանվի +1․․․+3 աստիճանի սահմաններում», -նշել է նա: