Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի Մարմարա շրջանում 7,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է սպասվում, մարդկային զոհերը կարող են լինել 2-3-ով ավելի, քան երկրի հարավ-արևելքում փետրվարյան ողբերգության ժամանակ, ասել է ճապոնացի փորձագետ Յոշինորի Մորիվակին։
Ինչպես հաղորդում է TV100-ը, փորձագետը հնարավոր է համարում երկրաշարժեր Բինգելեում, Կառլովոյում, Բիթլիսում, Մուշում, Մարմարայում եւ Իզմիրում, գրում է РИА Новости-ն։
«Չեմ կարծում, որ այն շրջանում, որտեղ փետրվարի 6-ի երկրաշարժն է տեղի ունեցել, երկրաշարժ կլինի, բացի հետցնցումներից։ Մարմարա ծովի տարածքում կարող են 2-3 անգամ ավելի շատ զոհեր լինել, քան փետրվարի 6-ի երկրաշարժի ժամանակ։ Այն կարող է շատ, շատ ուժեղ դառնալ, քանի որ այնտեղ ավելի շատ մարդիկ կան: Ցավոք, Մարմարային շատ ուժեղ երկրաշարժ է սպասվում»,- ընդգծեց փորձագետը։
Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Մարաշի շրջանում փետրվարի 6-ին՝ ինը ժամ ընդմիջումով 7,7 և 7,6 մագնիտուդ ուժգնությամբ հզոր երկրաշարժեր են տեղի ունեցել։ Այնուհետև ցնցումները զգացվել են երկրի 11 նահանգներում և հարակից նահանգներում, այդ թվում՝ Սիրիայում։ Թուրքիայի հարավ-արևելքում փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 50,5 հազարի։