կարևոր
3835 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-15 20:46
Քաղաքական

Կպարզվի՝ 1915 թվականի Ցեղասպանությունը ոչ թե թուրքերն են արել, այլ օրինակ՝ ղազախները, քրդերը, ռուսները. Սևակ Հակոբյան

Կպարզվի՝ 1915 թվականի Ցեղասպանությունը ոչ թե թուրքերն են արել, այլ օրինակ՝ ղազախները, քրդերը, ռուսները. Սևակ Հակոբյան

Հայաստանը հումանիտար օգնություն է ուղարկում Թուրքիա, 100 տոննա։ Դրանով չի բավարարվում, Արարատ Միրզոյանը գնում է Անկարա, հետը որպես հումանիտար օգնություն տանում է Հայաստանի բանագնացին, իր էն թազա տեղակալին ու էլի ինչ-որ բեռ։ Հետո Միրզոյանը Չավուշօղլուի հետ հայտարարություն է կարդում, շնորհակալություն է հայտնում Հայաստանի, ով գիտի՝ ամբողջ հայերի ու Ցեղասպանության ենթարկվեածների անունից Թուրքիայի արտգործնախարարին։ Հետո շշկռվում են, կամերան մի քիչ էն կողմ են տանում, տեսնում ենք, որ ֆոնի պլակատին կպած է Աթաթուրքի մեծադիր նկարը։  

Միրզոյանը պատմաբան էր, չէ՞․ մտածում եմ էս ոգևորությունից դրդված՝ հեսա կբռնեն պատմությունն էլ կփոխեն, կպարզվի՝ 1915 թվականի Ցեղասպանությունը ոչ թե թուրքերն են արել, այլ օրինակ՝ ղազախները, քրդերը, ռուսները, հա՝ ու նախկինները, անպայման՝ ձեռի հետ էլ թալանելով եղբայրական թուրք ժողովրդին․ երիտթուրքերի իշխանությունը, իսկ հետո՝ Աթաթուրքը դեմ էին այդ ամենին:

Սևակ Հակոբյան

Yerevan.Today-ի գլխավոր խմբագիր