կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-12-15 16:24
Քաղաքական

«Բելոռուսներն ու ղազախները բազար են անում, որ օգուտ քաղեն, իսկ մենք խելոք աշակերտի նման շտապում ենք»

«Բելոռուսներն ու ղազախները բազար են անում, որ օգուտ քաղեն, իսկ մենք խելոք աշակերտի նման շտապում ենք»

Այսօր ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է մաքսային կարգավորումներ նախատեսող օրենքների փաթեթը:

 

Հիմնական զեկուցող` ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը նշեց, որ մաքսային հայտարարագրող կարող է լինել ինչպես ապրանքներ տեղափոխող անձը, այնպես էլ մաքսային ներկայացուցիչը: ՄՄ անդամ երկիր արտահանվող կամ այնտեղից ներմուծվող հայտարարագրումը մաքսային տարանցումն է, որն էլ ենթադրում է մաքսային վճարներ: Ըստ փոխնախարարի` արտահանվող ապրանքները հայտարարագրվում են տասնօրյա ժամկետում, մաքսային վճարները նույնպես կատարվում են տասնօրյա ժամկետում:

 

ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը հարց ուղղեց ֆինանսների փոխնախարարին` նախապես ասելով, որ իր հարցը չի վերաբերում մաքսային կարգավորումներին: «Դեմ լինելով ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը` ես այս օրենքների ամբողջ փաթեթներին դեմ եմ քվեարկելու: Ինձ ուղղակի մեր շտապողականությունն է հետաքրքրում` շըփ-թըփ, արագ ու արտահերթ ռեժիմով, այն դեպքում, երբ դեռ հասկանալի չէ` ԵՏՄ անդամ երկրները ուզո՞ւմ են, որ մենք անդամակցենք: Այնպիսի տպավորություն է, որ այս քաղաքական ողջ գործընթացը թևակոխել է շուկայական փուլ: Ոնց որ Ամանորին ընդառաջ տոնավաճառ լինի, և մեր երկու պարտնյորները փորձում են մաքսիմումը Մաքսայինից պոկել, և էդ պոկելու դիմաց է լինելու մեր անդամակցության հարցը վավերացնելը, այս պայմաններում ավելի ճիշտ չէ՞` մենք էլ, այդ բազարների մեջ մտնելով, փորձենք մաքսիմալ օգուտներ քաղել: Իսկ մենք խելոք աշակերտի նման մեր տնային աշխատանքն ենք կատարումԼ: Ո՞ւր ենք շտապում, անհրաժե՞շտ է մեր շտապողականությունը: Նայենք, տեսնենք, թե ինչ կստանան մեր բելոռուս ու ղազախ բարեկամները, ճիշտ չէ՞ր լինի գնալ համապատասխան մայրաքաղաքներ ու աԱմանորին ընդառաջ շահավետ պայմաններ ստանալ»:

 

Վախթանգ Միրումյանը նշեց, որ ԵՏՄ-ից առավելագույն օգուտներ քաղելու բանակցություններն ավարտված են: