կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-29 16:27
Տարածաշրջան

Ռուսները ցեղասպանությունը շատ սիրեցին. թուրքական կայքերը հեգնում են

Ռուսները ցեղասպանությունը շատ սիրեցին. թուրքական կայքերը հեգնում են

Թուրքական մամուլն արձագանքել է նաև ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի ցավակցական հեռագրին` ուղղված ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին, որում նա իր ցավակցությունն էր հայտնել  հայ ժողովրդին և դատապարտել հայերի հանդեպ տեղի ունեցած ցեղասպանությունը։

 

Թուրքական Hizli Haber կայքն այդ մասին լուրը վերնագրել է՝ «Ռուսները շատ սիրեցին ցեղասպանությունը. Մեդվեդևն էլ ցեղասպանություն ասաց»:

 

«Բավական չէր Պուտինը, Մեդվեդևն էլ ցեղասպանություն ասաց» վերնագրված հոդվածում Haberola կայքը գրել է. «Արտաքին քաղաքականության մեջ հրաշալի հաջողությունները շարունակվում են։ Պուտինը, երբ ցեղասպանություն ասաց, շատ զայրացանք։ Այնքան զայրացանք, որ տարօրինակ կերպով քննադատեցինք, և արդյունքը՝ Մեդվեդևն էլ ցեղասպանություն ասաց:

 

Daily Sabah պարբերականը ևս անդրադարձել է լուրին և այն վերնագրել՝ «ՌԴ վարչապետ Մեդվեդևը 1915 թվական իրադարձությունները որակում է որպես ցեղասպանություն»: