Փոխարժեքներ
04 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.05 |
EUR | ⚊ | € 427.46 |
RUB | ⚊ | ₽ 4.07 |
GBP | ⚊ | £ 507.73 |
GEL | ⚊ | ₾ 141.66 |
Գաղտնիք չէ, որ հազարավոր գյուղացիներ իրենց մթերքը իրացնում են այն վայրերում, որոնք օրենքով նախատեսված չեն, մենք դեմ չենք այդ ամենի կանոնակարգմանը։ Այս մասին Ազգային Ժողովում հայտարարեց ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
«Պարոն Տերտերյան խնդիրը վերաբերվում է հետևյալին, կան շուկաներ, որտեղ իրացվում է գյուղացիների մթերքը, նախ դրա համար գյուղացին վճարում է, այդ գործընթացի ընթացքում մեր հազարավոր քաղաքացիներ ավելի թանկ են վճարում, հնարավոր է կազմակերպել տոնավաճառներ, որ այդ գյուղմթերքը իրականացնելու գործընթացում շահի և՛ գյուղացին, և՛ մեր հազարավոր քաղաքացիներ, որոնք այս պահին զրկված են դրանից։ Երկրորդ բաղադրիչը հետևյալն է՝ գաղտնիք չի, որ մեր գյուղացիները գալով շենքերի բակեր սեզոնային ժամանակում իրացնում են իրենց մթերքը, որով իրենց համար էլ են ստեղծում անհարմարություններ, կուզեի նաև մտածենք այդ ուղղությամբ։ Իմ հաջորդ մտահոգությունը դա այն էր, որ արդյոք մենք այն մարդկանց, որոնց զրկում ենք առևտրի միջոցից, արդյո՞ք իրենց առաջարկվում է այլընտրանք։ Արդյոք հոգ տարվում է այդ մարդկանց մասին և որևիցե մի կերպ չենք ուզում այս ամենը կապել նրա հետ, որ մենք դեմ ենք։ Մենք կողմ ենք դրա կանոնակարգմանը և նրան, որ այդ մարդկանց պետք է այլընտրանքներ առաջարկվեն»,- ասաց նա։