կարևոր
280 դիտում, 16 րոպե առաջ - 2026-11-16 22:11
Հասարակություն Քաղաքական

Մեր հերոսների հիշատակը որևէ մեկի քաղաքական որոշումից, վերաբերմունքից կամ կամքից կախված չպետք է լինի․ Գառնիկ Դանիելյան

Մեր հերոսների հիշատակը որևէ մեկի քաղաքական որոշումից, վերաբերմունքից կամ կամքից կախված չպետք է լինի․ Գառնիկ Դանիելյան

ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է.

«Այսօր մեր հերոսներից Ռոբերտ Աբաջանի ծննդյան օրն է։

Այս օրերին, երբ փորձում են մոռացության մատնել մեր հերոսներին, երբ պատերից ջնջվում են նրանց նկարները, հեռացվում են փառքի անկյունները, ավելի քան երբևէ պետք է հիշատակենք նրանց անունն ու սխրանքի պատմությունները:

Մեր հերոսների հիշատակը որևէ մեկի քաղաքական որոշումից, վերաբերմունքից կամ կամքից կախված չպետք է լինի. նրանք մեր պատմության, մեր ազգային արժանապատվության և հիշողության անբաժան մասն են։

Ռոբերտն իր վսեմագույն արարքով ապացուցեց, որ հերոսությունը տարիք չի ճանաչում․ նա չհանձնեց իր դիրքը, չնահանջեց թշնամու առաջ և մինչև վերջին շունչը հավատարիմ մնաց հայրենիքի պաշտպանության իր առաքելությանը։

Խոնարհվում ենք քո առաջ, հերո՛ս Ռոբերտ Աբաջյան: Քո անունն ու սխրանքը հավերժ կմնան մեր սրտերում»։