ՀՅԴ Բյուրոյի, ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակի և ՀՅԴ ՀԵՄ Կենտրոնական վարչության ընկերներից կազմված պատվիրակությունը մայիսի 10-ին և 11-ին Սյունիքում էր։ Այս մասին տեղեկացնում է ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության պաշտոնական էջը:
«Մենք այցելեցինք Կապան, Գորիս և Սիսիան քաղաքներ, քննարկեցինք տեղերում երիտասարդների դժվարություններուն ու կարիքները։
Արդեն վերադարձել ենք Երևան և լծվել մեր արձանագրած խնդիրների լուծումների որոնման աշխատանքներին։
Մինչ նոր հանդիպում, Սյունի՛ք, խոստանում ենք երկար չսպասեցնել»։