Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
ՀՅԴ Բյուրոյի նախաձեռնությամբ ապրիլի 30-ին Ստեփանակերտում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը հանդիպել է Արցախի գործող և պաշտոնաթող նախագահների հետ:
«Ապառաժ»-ի հետ զրույցում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը տեղեկացրել է, որ նախագահներ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի և Արայիկ Հարությունյանի հետ կայացած համատեղ հանդիպմանը քննարկվել են պատերազմի հետևանքների վերացման ուղղությամբ տարվող աշխատանքները և համայն հայության ներուժի կենտրոնացմամբ նոր մարտահրավերների հաղթահարմանը միտված նախաձեռնությունների իրականացումը: Մտքեր են փոխանակվել նաև արտաքին քաղաքական, անվտանգային, տնտեսական ու սոցիալական խնդիրների շուրջ:
Հանդիպմանը ներկա էր ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը: