Փոխարժեքներ
03 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.88 |
EUR | ⚊ | € 418.65 |
RUB | ⚊ | ₽ 3.74 |
GBP | ⚊ | £ 505.55 |
GEL | ⚊ | ₾ 138.39 |
Բոլորս էլ պետք է իմանանք, որ ժողովրդավարության այբուբենը հարգանքն է Սահմանադրության նկատմամբ, պետք է հարգել Սահմանադրությունը, եթե ցանկանում ենք երկիրը տանել դեպի ժողովրդավարություն: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ֆրանսիայի հայկական ընկերությունները համակարգող խորհրդի համանախագահ, Դաշնակցության բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցող զարգացումներին:
«Կարելի է հասկանալ, որ իշխանությունները ցանկանում են փոփոխություններ անել Սահմանադրությունում: Եթե որևէ իշխանություն կարծում է, որ կարիքը կա Սահմանադրությունում որոշ կետեր փոխելու, իր իրավունքն է, դա բնական է, բայց կան պայմաններ, որոնք ևս պետք է ընդունի»,- ասաց նա՝ նկատելով, որ այսօր այդ պայմանները չեն հարգվում, և Սահմանադրության փոփոխությունները ճիշտ ձևով տեղի չեն ունենում․ «Կա կարգ, կա օրենք, և պետք է այդ օրենքներն այս իշխանությունները հարգեն, որպեսզի փոփոխություններն ընդունելի լինեն ոչ միայն մեր ժողովրդի, այլ նաև՝ միջազգային հանրության կողմից»:
Մուրադ Փափազյանի խոսքով՝ շատ կարևոր է միջազգային հանրության կարծիքն այսօր Հայաստանում տեղի ունեցողի վերաբերյալ, որովհետև այն միջազգային ընտանիքի մաս է կազմում: «Եթե իշխանությունները խախտեն ընդհանուր ժողովրդավարական այբուբենը Սահմանադրության միջոցով՝ չհարգելով այն՝ միջազգային ընտանիքը վատ կեցվածք կընդունի Հայաստանի նկատմամբ: Հակասահմանադրական քայլերը չեն կարող նպաստ բերել Հայաստանին»,- ասաց նա:
Նրա նկատառմամբ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շատ լավ գիտի այդ ամենը, քանի որ վերջին տարիներին մի քանի անգամ է փոխվել Սահմանադրությունը: «Պետք է հարգի կարգը, նույնիսկ եթե դժվարություններ ունենա, որովհետև հասկանալի է, որ 20 տարի է, որ երկիրը ղեկավարվում էր մի ուժի կողմից, և երբ ինքը եկավ իշխանության, չէր կարող մեկ վայրկյանում փոխել Սահմանադրությունը»,- ասաց նա:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: