Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ՄԱԿ-ը մտահոգությամբ հետևում է Ադրբեջանի և Հայաստանի միջև բախումներին և կոչ անում գործել նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների համաձայն. նշել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի փոխխոսնակ Ֆարհան Հաքը՝ պատասխանելով ՄԱԿ-ում «Ամերիկայի ձայն»-ի թղթակցի այն հարցին, թե արդյո՞ք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը որևէ մեկնաբանություն ունի Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին բախումների վերաբերյալ:
«Մենք շարունակում ենք ստանալ տեղեկություններ այդ մասին և ավելին կարող ենք ասել ուշ: Թեպետ պարզ է, որ մենք մտահոգությամբ ենք հետևում այս վերջին բռնությունների մասին հաղորդագրություններին և պետք է դեռևս ստուգենք այդ հաղորդագրությունները: Այս պահին բոլոր կողմերին կոչ ենք անում զսպվածություն դրսևորել, գործել համաձայն նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների և դրանց առնչվող ցանկացած մտահոգություն լուծել խաղաղ ճանապարհով՝ երկխոսության միջոցով: Մենք ցանկանում ենք խուսափել նախկինում առկա էսկալացիայից»,- ասել է Անտոնիո Գուտերեշի փոխխոսնակ Ֆարհան Հաքը: