|
Փոխարժեքներ
28 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.18 |
| EUR | ⚊ | € 434.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.6285 |
| GBP | ⚊ | £ 501.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.84 |
Ադրբեջանի և Հայաստանի սահմանին տիրող իրավիճակը քննարկման առարկա է դարձել Դուշանբեում՝ ՀԱՊԿ-ի արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստում: Այս մասին ասել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:
«ՀԱՊԿ-ն մտահոգությամբ է հետևում Հայաստանի Սյունիքի մարզի սահմանամերձ շրջաններում իրավիճակի զարգացմանը: Սա նաև քննարկման առարկա էր ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի այսօրվա նիստում»,- ասել է Զասը չորեքշաբթի՝ հանդիպումից հետո:
Ըստ նրա՝ ՀԱՊԿ-ն ողջունում է «այն բանակցությունները, որոնք սկսվել են հայկական և ադրբեջանական կողմերի միջև Ռուսաստանի միջնորդությամբ և վիճելի տարածքներից որոշ ստորաբաժանումների դուրս բերման մասին համաձայնագրի ձեռք բերմամբ»:
«Մենք նշում ենք, որ 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ համաձայնագրերի իրագործումն այլընտրանք չունի»,- ասել է Զասը: