կարևոր
4120 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-06 12:02
Քաղաքական

Օրվա իշխանությունները հետևողականորեն սկսել են քանդել, ոչնչացնել մեր եսը, այն եսը, որով մենք պետք է ներկայանանք աշխարհին․ Հայկազ Հարությունյան

ՀՅԴ Երիտասարդականի Համաշխարհային համագումարի բացման պաշտոնական արարողության ժամանակ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության վարչության ներկայացուցիչ, «Արցախի համար» նախաձեռնության անդամ, 44-օրյա պաետրազմի մասնակից, բժիշկ Հայկազ Հարությունյանի ելույթը.

«Նախորդ համագումարից անցել է մոտ 4 տարի՝ հայոց անկախության ամենաամոթալի 4 տարիները․ այդ ընթացքում օրվա իշխանությունը զավթած խմբակը սկսեց դեպի անկում տանել հայոց պետականությունը և այս ամենը ուղղակիորեն ազդեց նաև հայ երիտասարդության, այդ թվում՝ նաև ՀՅԴ երիտասարդական կառույցների անելիքների և գործելաոճի վրա։

Որպես այդպիսին՝ նախորդ համագումարից մինչև այսօր կատարվածի մասին եկե՛ք խոսենք՝ բաղդատելով նախապատերազմական և հետպատերազմյան շրջանները։ 2018 թվականի հայկական այսպես կոչված՝ «թավշյա հեղափոխությունը» խժռեց երիտասարդական ներուժը՝ հարվածներ հասցնելով նաև ազգային թևին։ Նրանք իրենց կեղծ գաղափարներով հայրենասեր երիտասարդներին ևս ապազգային գործունեության մաս դարձրին, որը հետագայում նվազեցրեց նաեւ պատմական արդարության և արժանապատվության համար պայքարող տեսակի կամքը…

Այդ իրադարձություններից հետո մենք որդեգրեցինք հայ երիտասարդության մեջ քաղաքացիական գիտակցություն, ազգային արժանապատվություն արթնացնելու և արժեհամակարգային սովը հագեցնելու քաղաքականություն։ Այսօր ՀՀ սահմարրերից ներս հայկականությունից կտրվելն ավելի դյուրին է դարձել, քանի սփյուռքի գաղթօջախներում․․․ և ամենացավալին այն է, որ այս ամենը կատարվում է իշխանության լուռ համաձայնությամբ և անգամ նրանց գործուն մասնակցությամբ։

Կեղծ աշխարhաքաղաքացիության և ազատականության գաղափարների քողի տակ սկսել են վերացնել հայկական տեսակը.. Պարույր Սևակն իր «Ապրել» բանաստեղծությունում այսպես է բանաձևում աշխարհի կարգը՝ «եսդ խառնել մեծ մենքի հետ»։ Հենց այս եսի՝ հայկական ինքնության պահպանմանն էին ուղղված մեր ծրագրերը, քանի որ աշխարհին ներկայանալու և աշխարհի մասնիկը դառնալու համար անհրաժեշտ է քո եսով ներկայանալ, իսկ ստրկ1միտ իշխանությունները հետևողականորեն մեր եսը ոչընչացնում են…

Պայքարը հանուն ազգային ինքնության շարունակվում էր սակայն, 2020 թ․ սեպտեմբերի 27 բեկումնային դարձավ․

հերթական արցախյան պատերազմ

ոտքի կանգնեց ազգի սերուցքը, այդ թվում՝ նաև ՀՅԴ երիտասարդությանը…

Պատերազմի առաջին օրվանից աշխարհաշերանիմների շարքում կռվում էին նաև դաշնակցական երիտասարդներ, պայքարում էին արդեն արտաքին թշնամու դեմ, իսկ առաջնագծում չգտնվողները զբաղվում էին թիկունքային գործերով։ 44 օրյա պատերազմական գործողությունների ընթացքում մեր ընկերներից ևս Հավերժի ճամփան բռնեց։ Մեր ընկերների հիշատակը ՆԱՈՒՄ անդամների համար դարձավ ես մեկ ուխտի նորոգման միջոց։

Ամոթալի կապիտուլիացիայից հետո մենք շարունակեցինք պայքարը ազգակործան իշխանություններերի դեմ՝ չանտեսելով նաեւ երիտասարդությանը հայրենասիրական ոգով կրթելու կարևորագույն գործը։

Դաշնակցական գործիչ փիլիսոփա Հայկ Ասատրյանը իր հոդվածներից մեկում նշում է․ «Մեծագործ այրերի նպատակի, գործի ուղղության լքումը հետևանքն է ոգու սպաումի։ Սպառումն է մայրն ամենայն այլասերսւմի՝ մտքի, զգացումի, քաղաքական կորովի, թե բարոյականի։ Նման այլասերումի արդյունք է պարտվողական հոգևիճակը… Արկածվելը, պարտուհասվելը դառնում են անխուսափելի, եթե չի գործում պարտվողական հոգևիճակը հաղթահարող վերածնական կամքը։ Առանց վերածնունդի կարելի չէ հոգևիճակ, որով հնարավոր կլինի ճակատագիր փոխել»։

վերածննդի մոհիկանն, անշուշտ, երիտասարդությունն է , իսկ երիտասարդության շարժիչ ուժը ` ազգային գաղափարախոսությամբ կրթված երիտասարդը, այդ թվում՝ ՀՅԴ երիտասարդը պետք է լինի

Այսպիսի կարեւորություն ունեցող հարցերի լուծմանն են միտված նաև այս համաժողովները։

Ողջունում եմ ձեզ ՀՅԴ երիտասարդական համաժողովում։

Թո՛ղ այս համաժողովը հասնի իր նպատակներին հանուն հայրենիքի՝ հանուն Արցախի և Հայաստանի, հանուն սփյուռքի և հանուն այն վերածնդի, որն ազգային գաղափարախոսությամբ դաստիարակված երիտասարդությունն է կերտելու…»: