Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը խոսեց ստեղծված ռազմա-քաղաքական իրավիճակի մասին:
Հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ռուսական խաղաղապահներ տեղակայելու հավանականությանը, նա պատասխանեց, որ քանի դեռ Հայաստանը կարողանում է վերահսկել վիճակը, խաղաղապահների անհրաժեշտություն չի զգացվելու:
«Դա կարող է մտնել ինչ-որ երկրների քաղաքական շահերի մեջ: Ի վերջո, պետք է իմանանք, որ ստեղծվել է նոր իրավիճակ, որին միջազգային հանրությունը պետք է համապատասխան արձագանքներ տա: Մենք հենց այդ ուղղությամբ էլ աշխատում ենք, մենք պետք է ինքներս ձևավորենք այդ թղթածրարը Ադրբեջանի դեմ, ինչի բոլոր հիմքերը ունենք: Հստակ պետք է ամրագրվի, թե ով սկսեց հարձակումը, ապա ագրեսորին սանձելու մեխանիզմներ գործի դնել՝ սկսած էմբարգոյից մինչև ազդեցության այլ միջոցներ»,- ասաց Արմեն Ռուստամյանը՝ հավելելով, որ այդ թղթածրարը պետք է ամրագրի այն ռազմական հանցագործությունները, որոնք իրականացրել է Ադրբեջանը՝ մարդկանց գլուխներ կտրել, կանանց, երեխաների խոշանգումներ, արգելված զենքերի կիրառում: