կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-11-05 21:56
Առանց Կատեգորիա

ԿԳՄՍ նախարարը պետք է պատրաստվի հանրային պահանջին դիմակայելու. Հայկազ Հարությունյան

ԿԳՄՍ նախարարը պետք է պատրաստվի հանրային պահանջին դիմակայելու. Հայկազ Հարությունյան

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամ Հայկազ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մենք հայերս եղել ենք հզոր, բայց առավել երկար գոյատևել ենք ոչ հզորության, այլ արմատներից չպոկվելու շնորհիվ։
Հային հայ պահողը, զավակներին հայեցի դաստիարակողը հայոց լեզուն ու հայ մշակույթն են եղել։
Երկու ոլորտ որոնք անքակտելի են եղել հայից և մոտ հազար տարի միակ զենքն են եղել, որով հայն կարողացել է իրեն հայ զգալ ։
Իսկ ի՞նչ ենք տեսնում այսօր …
Այսօր պետական հովանավորություն չեն ստանում ազգային պարերի մասին ֆիլմ նկարելու համար, դրա փոխարեն հովանավորվում են ֆիլմեր որոնք պատմում են սեռափոխված կնոջ (տղամարդու) մասին։
Մեր ԿԳՄՍ նախարարը փաստում է, որ հայոց լեզուն դպրոցներում վատ վիճակում է և միևնույն ժամանակ բարձրագույն կրթություն ստացողներին փորձում զրկել ևս մեկ անգամ հայոց լեզու սովորելու հնարավորությունից։
Գիտությունը ըստ նույն նախարարի գոյություն չունի, բայց նրա աշխատասեղանին դրված էր Գիտությունների ազգային ակադեմիայի լուծարմանը ուղղված օրինագիծ։ Գուցե, այսօր մեր գիտությունը այն գիտությունը չէ, որով կարող ենք հպարտանալ, բայց այստեղ Գիտությունների ազգային ակադեմիան լուծարելու մասին մտածելը անշուշտ գիտական առաջընթաց չի ապահովի։
Առավել մտահոգիչ է նույն նախարարության առաջին դեմքի վերաբերմունքը մշակութային ոլորտին…
Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքի 9-րդ հոդվածում նշված է,

Նախարարը ինքնուրույն ղեկավարում է նախարարությանը վերապահված գործունեության ոլորտը, ինքնուրույն մշակում և իրականացնում է Կառավարության՝ նախարարությանը վերապահված գործունեության ոլորտի քաղաքականությունը.
Իսկ մեր նախարարը ասում է մշակույթի ոլորտում ցենզուրա չի լինելու, խոսելով օրերս տեղի ունեցած « Հուզանք ուզանգ» ներկայացման մասին։ Այո նախարարությունը գրաքննությամբ չպետք է զբաղվի, բայց նախարարությունը պետք է իր ոլորտային քաղաքականությունը մշակի և ֆինանսավորում տա այն նախագծերին որոնք օժանդակում են պետական ոլորտային քաղաքականությունը իսկ նրանց որոնք չեն համապատասխանում՝ ուղակի չֆինանսավորի. այդ ներկայացումը պետական հովանավորություն է ունեցել։
Այս ամենից ենթադրվում է, կամ մեր նախարարության քաղաքականությունը միտված է սեռափոխման մշակույթի տարածմանը, մշակութային այլասերմանը, կամ մեր նախարարությունը ընդհանրապես ոլորտային քաղաքականություն չունի։ Երկու դեպքն էլ մտահոգիչ է ինձ համար և վտանգավոր։
ԿԳՄՍ ոլորտում նման պետական քաղաքականթյան մշակողը ուղակի պետք է հետևություններ անի և պատրաստվի հանրային պահանջին դիմակայելու...»,- գրել է նա: