|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Ռուսաստանը արձանագրում է ՆԱՏՕ-ի զինված ուժերի ակտիվության աճ Ուկրաինայում և Սև ծովում`Ռուսաստանի սահմանների անմիջական հարևանությամբ: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Զախարովան ասել է, որ Կիևը շարունակում է նոր ուժեր ու սպառազինություն տանել դեպի Դոնբասի շփման գիծ: Բացի այդ՝ 2021 թվականին նախատեսվում է Ուկրաինայի տարածքում յոթ համատեղ վարժանքներ անցկացնել Դաշինքի տարբեր երկրների հետ: Նաև՝ Ռուսաստանի հետ սահմանների և Դոնբասի շփման գծի երկայնքով օտարերկրյա պետություններն ակտիվացրել են իրենց հետախուզական գործունեությունը՝ կիրառելով ինքնաթիռներ և ռադիոէլեկտրոնային միջոցներ: Զախարովան նշել է, որ ՆԱՏՕ-ն շարունակում է ֆինանսական ու նյութատեխնիկական աջակցություն ցուցաբերել Ուկրաինայի զինված ուժերին: