Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
ՆԱՏՕ 30 երկրների արտաքին գործերի նախարարները տեսակոնֆերանս կանցկացնեն։ Նախատեսվում է քննարկել Ռուսաստանի ռազմական ակտիվությունը Ուկրաինայի սահմանների մոտ, ինչպես նաեւ դիրքորոշում հայտնել Մոսկվայի անվտանգության ոլորտին վերաբերող պահանջների առնչությամբ։ Այս մասին դաշինքի մամուլի ծառայությունը տեղեկացրել է երեքշաբթի, հունվարի 4-ին, հաղորդում է «Немецкая волна»-ն։
Հունվարի 12-ին առաջին անգամ երկուսուկես տարվա ընթացքում տեղի կունենա Ռուսաստան-ՆԱՏՕ Խորհրդի նիստ դեսպանների մակարդակով։
Դաշինքում կարծում են, որ Մոսկվան հատուկ է սրում իրավիճակը Ուկրաինայի հետ սահմանին, որպեսզի հնարավոր ներխուժման սպառնալիքը ՆԱՏՕ-ին դրդի զիջումների։
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից պահանջում է հրաժարվել ռազմական ակտիվությունից նախկին հետխորհրդային պետությունների տարածքում եւ հետագա ընդլայնումից դեպի արեւելք, ինչպես նաեւ դաշինքին Ուկրաինայի անդամակցությունից։ ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը վերջին ժամանակներս քանիցս ընդգծել է, որ դաշինքը պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին, բայց թույլ չի տա Մոսկվային թելադրել՝ ում ընդունել դաշինքում, ում՝ ոչ։