|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.52 |
| EUR | ⚊ | € 414.34 |
| RUB | ⚊ | ₽ 4.3127 |
| GBP | ⚊ | £ 481.45 |
| GEL | ⚊ | ₾ 139.55 |
Պակիստանի նախկին նախագահ Փերվեզ Մուշարաֆը մահացել է կիրակի օրը Դուբայի հիվանդանոցում՝ 79 տարեկան հասակում, երկարատեւ հիվանդությունից հետո, հայտնում է Geo News հեռուստաալիքը՝ վկայակոչելով նախկին նախագահի ընտանիքի ներկայացուցիչներին:
Մուշարաֆը հոսպիտալում էր ամիլոիդոզի բարդացման պատճառով՝ հիվանդություն, որի դեպքում օրգանիզմում տեղի է ունենում նյութափոխանակության խափանում։
Գեներալ Փերվեզ Մուշարաֆը իշխանության էր եկել 1999 թվականին` ռազմական հեղաշրջման արդյունքում: Պակիստանի բանակը Մուշարաֆի գլխավորությամբ տապալել էր Նավազ Շարիֆի՝ ընտրությունների արդյունքում ձևավորված կառավարությունը՝ դառնալով Պակիստանի տասներորդ նախագահը։