|
Փոխարժեքներ
10 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Պակիստանի Հատուկ դատարանը վճռել է մահապատժի ենթարկել երկրի նախկին նախագահ և ռազմական առաջնորդ Փերվեզ Մուշարրաֆին: Ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է gazetekarinca.com կայքը:
Մուշարրաֆը մեղադրվում է սահմանադրության գործունեության խաթարման և 2007 թ. երկրում արտակարգ դրություն մտցնելու համար:
76-ամյա Մուշարրաֆը իշխանության էր եկել 1999 թ. ռազմական հեղաշրջման արդյունքում: Նախագահել է 2001-2008 թթ.: 2016 թ. առողջական խնդիրների համար բուժումը շարունակում է արտասահմանում: Այժմ բնակվում է Դուբայում: