կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-31 20:55
Հասարակություն

Պակիստանի նախկին նախագահը դատապարտվեց մահապատժի՝ դատական համակարգի դեմ լայնածավալ գրոհի համար. դիտարկում

Պակիստանի նախկին նախագահը  դատապարտվեց մահապատժի՝ դատական համակարգի դեմ լայնածավալ գրոհի համար. դիտարկում
2019 թ․ դեկտեմբերի 17-ին դատարանը Պակիստանի նախկին նախագահ Պեվեզ Մուշարրաֆին մեղավոր ճանաչեց պետական դավաճանության մեջ և հեռակա կարգով դատապարտեց մահապատժի։ Չէ, Մուշարրաֆը պատերազմ չէր պարտվել, 2007-ին նա կասեցրել էր սահմանադրությունը և լայնածավալ գրոհ ձեռնարկել Պակիստանի դատական համակարգի դեմ՝ տնային կալանքի ենթարկելով գերագույն դատարանի նախագահին, պաշտոնից հեռացնելով գերագույն դատարանի 15 դատավորների և 56 նահանգային դատավորների։
 
Նիկոլ Փաշինյանը դատական համակարգի մեծ սիրահար չէ։ Հիշենք դատարանները շրջափակելու նրա կոչը, հիշենք դատավորներին «պատերի տակ վնգստացող» տրված որակավորումը, հիշենք վեթթինգի սպառնալիքը, հիշենք որոշ դատավորների դեմ ծավալված արշավը։ Իսկ այսօր հայտնի դարձավ, որ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ դատախազությունն ու ԱԱԾ-ն քրեական հետապնդում իրականացնելու և անձեռնմխելիությունից զրկելով զուգորդված քրեական հետապնդում իրականացնելու գործընթաց են սկսել։
 
Փաշինյանը կարող է չսիրել դատարանները, բայց նրանց դեմ խաչակրաց արշավանք սկսել չի կարող, ուղակի դրա իրավունքը չունի։ Գործադիրի կողմից դատական համակարգի բռնազավթումը դեպի բռնակալություն տանող ամենակարճ ճանապարհն է, իսկ դա երբեք չի ներվում․․․
 

Արթուր Խաչատրյան

ՀՅԴ անդամ,

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր