|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Պակիստանի նախկին նախագահի` գեներալ Փերվեզ Մուշարաֆի վրա կոշիկ են նետել: Դա տեղի է ունեցել, երբ նա դուրս գալիս է եղել Սինդ նահանգի գերագույն դատարանից: Կոշիկը, սակայն, չի դիպել նախագահին: Միջադեպից հետո Մուշարաֆին անվտանգ վայր են տեղափոխել:
Մուշարաֆը 2008-ին նախագահի պաշտոնը լքելուց հետո առաջին անգամ մարտի 24-ին էր ժամանել Կարաչի: «Համապակիստանյան մահմեդական լիգա» կուսակցության ղեկավարը մտադիր է մասնակցել մայիսի 11-ին նշանակված ընդհանուր ընտրություններին:
Պակիստանյան Սինդ նահանգի գերագույն դատարանը Մուշարաֆին հնարավորություն է տվել գրավ մուծել և այդպիսով, Պակիստան վերադառնալու դեպքում, խուսափել ձերբակալությունից: Մուշարաֆը մեղադրվում է 2007 թ. նախկին վարչապետ Բենազիր Բհուտոյի սպանության, ինչպես նաև 2007 թ. երկրում արտակարգ վիճակ հայտարարելու ընթացքում Գերագույն դատարանի դատավորներին ձերբակալելու մեջ: