Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մի շարք աղբյուրներ հայտնում են, որ Քրիստինե Գրիգորյանին ՀՀ արտաքին հետախուզության ծառայության ղեկավար նշանակելու մասին հայաստանյան ԶԼՄ-ներում տեղ գտած տեղեկությունները հիմք ունեն։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է միջազգայնագետ, «Օրբելի» կենտրոնի նախկին փորձագետ Անդրանիկ Հովհաննիսյանը։
«Որքան ինձ հայտնի դարձավ, Գրիգորյանի թեկնածությունն առաջ են քաշում ինչպես իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներսում, այնպես էլ մի շարք արտաքին ուժեր, որոնք էական ազդեցություն ունեն Փաշինյանի ռեժիմի վրա։
Կարծում եմ, որ առաջիկա շաբաթների ընթացքում մենք կիմանանք ԱՀԾ-ի ղեկավարի ճշգրիտ անունը»,- գրել է Հովհաննիսյանը: