Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Արտաքին հետախուզության պետ Քրիստինե Գրիգորյանը 2023 թ-ի հայտարարագրում հայտարարագրել է 2 բնակարան, որոնցից մեկը նա հիփոթեքով ձեռք է բերել 2021-ին, երբ դեռ աշխատում էր ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնում։
Առաջին բնակարանը նա ձեռք էր բերել 2015 թ-ին։ Հատկանշական է, որ 2 բնակարաններն էլ նա տնօրինում է որպես միանձնյա սեփականություն։
Չնայած 2023 թվականի հունվարի 23-ին նա հրաժարական է ներկայացրել Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնից, այնուամենայնիվ հասցրել է ՄԻՊ գրասենյակից ստանալ շուրջ 3,4 մլն դրամ աշխատավարձ։
Նոր աշխատանքի՝ Արտաքին հետախուզության պետի պաշտոնում նա նշանակվել է միայն 2023 թվականի հոկտեմբերի 4-ին։ 2023թ-ի 3 ամիսների ընթացքում այս կառույցից նա ստացել է ավելի քան 2,6 մլն դրամ։
Հատկանշական է, որ տարվա ընթացքում ևս 4 մլն դրամ Գրիգորյանը ստացել է վարչապետի աշխատակազմից և 3,1 մլն դրամ՝ ՊԵԿ-ից։ Թե ինչի համար է տրվել այս գումարը՝ անհասկանալի է, որովհետև վարչապետի աշխատակազմում նա չի աշխատել, Ենթադրաբար, ՊԵԿ-ից ստացած գումարը տրվել է որպես պարգևավճար։
Այդպիսով տարվա ընթացքում նրա եկամուտները հասել են 13.4 մլն դրամից, որից 4,6 մլն դրամը ուղղվել է վարկի մարմանը։ Դեկտեմբերի 31-ի դրությամբ՝ նրա վարկի մնացորդի մայր գումարը կազմել է 22,9 մլն դրամ։
Նշենք նաև որ տարեվերջին նրա բանկային հաշվի մնացորդը կազմել է 4մլն862 հազար դրամ, միաժամանակ, նա հայտարարագրել է 1000 դոլար և 900 հազար դրամ կանխիկ գումար: