Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր ժարգոնը հաղթում է, այն, ինչ տեղի է ունենում մեր հրապարակային խոսքում, Երևանի ստոր ժարգոնի ազդեցությունից է, այլ ոչ թե` բարբառի. ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի կազմակերպած` «Լեզուն հայրենիք է. պետություն և լեզվաքաղաքականություն» քննարկման ժամանակ ասաց արվեստաբանության դոկտոր Հենրիկ Հովհաննիսյանը:
Նրա կարծիքով` ժարգոնը մտել է մեր հրապարակային խոսք եւ ամուր հաստատվել այնտեղ: «Հեռուստատեսությամբ մարդիկ խոսում են այնպես, ինչպես ուզում են, սրան գումարած` կեղծ շեշտադրումները, արհեստական շեշտերով բառերը: Ասում են` տարբերությունը մեծ է գրական եւ խոսակցական լեզվի, այո', թող այդպես լինի: Թեկուզ ատրճանակ պահեն ինձ վրա, ես չեմ կարող կենցաղային լեզվով խոսել, երբ միկրոֆոնի առջեւ եմ նստած»,- ասաց Հովհաննիսյանը` հավելելով, որ մեզանում վերացել է լեզվի հանդեպ պաշտամունքը:
Նրա պնդմամբ` անհրաժեշտ է հսկողություն իրականացնել` լուրջ ու դաժան հսկողություն: «Ես ինքս ինձ հետ խոսում եմ գրական հայերենով: Լեզուն վարքագիծ է, լեզուն աշխարհ է: Տեսե՞լ եք` մարդիկ ինչ անճոռնի են քայլում, ինչպես քայլում են, այնպես էլ խոսում են»,- խոսքը եզրափակեց Հովհաննիսյանը: