Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ի տարբերություն Եգիպտոսի եւ Կատարի իշխանույթունների, որոնք փորձում են իրենց միջնորդական ջանքերով հասնել Գազայի հատվածում գոնե ժամանակավոր հրադադարի եւ նվազեցնել պաղեստինցիների շրջանում հումանիտար աղետի մասշտաբները, Թուրքիայի ղեկավարությունն անվերապահորեն աջակցել է ՀԱՄԱՍ-ին եւ ամեն կերպ դատապարտում Է Իսրայելի «երկաթե սրեր» ռազմական գործողությունը: Բացի Նեթանյահուի կառավարության հասցեին բավականին կտրուկ հայտարարություններից, Անկարան դադարեցրել է Իսրայելի հետ արտահաման-ներմուծման գործողությունները եւ հայտարարել, որ պատրաստ է Պաղեստինի համար անվտանգության երաշխավորի դերում հանդես գալ՝ օգտագործելով տարածաշրջանում իր «քաղաքական եւ ռազմական ներկայությունը»: Գազայի ողբերգությանը թուրքական ղեկավարության կողմից նման արձագանքը միանգամայն կանխատեսելի էր՝ Պատահական չէ, որ ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայաններից մեկը գտնվում է Ստամբուլում, թուրք պաշտոնյաները պաղեստինյան այս խմբավորման առաջնորդներին եւ գործառույնթերին ցուցաբերում են ամեն տեսակի օգնություն եւ աջակցություն: Չէ՞ որ Եգիպտական «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության արմատական իսլամի գաղափարախոսությունը հիմնականում կիսում են ՀԱՄԱՍ-ի առաջնորդները եւ ազդեցություն են ունենում իշխող թուրքական «Արդարություն եւ զարգացում» կուսակցույթունում։ Դրանով է բացատրվում նաեւ թուրքական իշխանությնների աջակցությունը սիրիական արմատական իսլամիստական խմբավորումների «եղբայրներին»՝ «ջաբգա ան-նուսրա» եւ «գեյյաթ թահրիր աշ-շամ»։
Իսրայելի հետ հարաբերությունների դադարեցման եւ սառեցման կուրսի իրականացման նպատակով Անկարան որոշել է դադարեցնել թուրքական բեռների առաքումը Հայֆա եւ Աշդոդ նավահանգիստներ, ինչպես նաեւ դադարեցնել Իսրայելից նավերի բեռնաթափումը: Թուրքիան հայտարարել է Իսրայելի համար արտահանման ոլորտում սահմանափակումներ մտցնելու մասին, մասնավորապես, դրանց տակ են հայտնվել 54 կատեգորիայի ապրանքներ, այդ թվում՝ ցեմենտ, պողպատ, ալյումին, շինանյութեր, սարքավորումներ, էլեկտրական եւ օպտիկամանրաթելային մալուխներ, քիմիական միացումներ եւ պարարտանյութեր, ավիացիոն բենզին, շարժիչի յուղ եւ այլն: Ենթադրաբար, սահմանափակող միջոցները կգործեն այնքան ժամանակ, քանի դեռ Իսրայելը չի հայտարարել Գազայում անհապաղ հրադադարի մասին եւ չի ապահովել պաղեստինցիներին մարդասիրական օգնության համարժեք եւ անխափան հոսք:
Որքանո՞վ է կարեւոր Իսրայելի համար Թուրքիայի հետ առեւտրատնտսական համագործակցությունը: Թուրքական TurkStat գործակալության տվյալներով՝ երկրների միջեւ առեւտրի ծավալը 2023ին կազմել է մոտ 7 մլրդ դոլար, որից 5,4 մլրդ-ը (ավելի քան 70%) բաժին է ընկել թուրքական արտահանմանը՝ Թել Ավիվը 13-րդ տեղում է թուրքական ապրանքներ ներկրողների թվում՝ Թուրքիայի արտահանողների ասամբլեայի տվյալներով՝ 2024 թ-ի առաջին եռամսյակում դեպի Իսրայել թուրքական արտահանման ծավալը կազմել է 1,1 մլրդ դոլար, ինչը 21,6% - ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Դեռեւս պարզ չէ, թե ինչպես են թուրքական իշխանությունները հետեւելու հակաիսրայելական պատժմիջոցների պահպանմանը: Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ ապրանքաշրջանառությունը դժվար թե նվազի մինչեւ բացարձակ զրոյի, քանի որ թուրքական մասնավոր բիզնեսի մի մասը, ամենայն հավանականությամբ, չի քանդի հաստատված առեւտրային, լոգիստիկ եւ կորպորատիվ կապերը: Անկարան արդեն ստիպված էր որոշ շինանյութեր ներառել Իսրայել ներմուծման եւ արտահանման արգելքից բացառությունների ցանկում։ Իսրայելի հետ առեւտրի սահմնափակման վերաբերյալ Թուրքիայի կառավարության որոշումը կվերաբերի առաջին հերթին թուրքական պետական ընկերույուններին եւ կորպորացիաներին:
Անկարայի կողմից առեւտրատնտեսական բնույթի սահմանփակումները դժվար թե լրջորեն ազդեն ՀԱՄԱՍ-ի նկատմամբ Իսրայելի քաղաքականության վրա՝ Թել Ավիվը, ամենայն հավանականությամբ, չի հրաժարվի Գազայի հատվածում ուժային «կարգուկանոն հաստատելու» իր նպատակներից՝ ոչ առանց ջանքերի, բայց իրենց արտահանման-ներմուծման ամենազգայուն դիրքերում իսրյելցիները շուտով կկարողանան այլընտրանքային գործընկերներ գտնել։ Արդեն հիմա Նեթանյահուի կառավարությւնը միջոցներ է ձեռնարկում սեփական արտադրությունն ավելացնելու եւ կիպրական, հունական եւ այլ ընկերությունների հետ առեւտուրն ընդլայնելու համար: Բացի այդ, Թել Ավիվը մտադիր է դիմել իր բարեկամ երկրներին եւ միջազգային կազմակերպույոթւններին՝ կոչ անելով դադարեցնել ներդրումները Թուրքիայում եւ կրճատել Թուրքիայից ապրանքների ներմուծումը: Հաշվարկ է արվում նաեւ ԱՄՆ Կոնգրեսում եւ եվրոպական խորհրդարաններում իսրայելամետ լոբբիներին աջակցելու համար:
Կարելի է ենթադրել՝ Իսրայելի եւ Թուրքիայի միջեւ լարվածությունը կսահմանափակվի երկկողմ առեւտրի եւ տնտեսական ոլորտում համագործակության ծավալների ժամանակավոր կրճատմամբ։ 2010ի մայիսին տեղի ունեցած իրադարձութոյւնների կրկնության նախադրյալներ, երբ այսպես կոչված թուրքական «Ազատության նավատորմը» 6 նավերից բաղկացած փորձել է ուժով ճեղքել Գազայի հատվածի ծովային շրջափակումը եւ բացահայտ հակամարտության մեջ է մտել Իսրայելի ռազմածովային ուժերի հետ, չեն նախատեսվում: Այս անգամ կողմերը պահպանում են դիվանագիտական հարաբերությունները, Վաշինգտոնը հանդես է գալիս որպես միջնորդ եւ «միջնորդ»՝ Իսրայելին եւ Թուրքիային հետ պահելով հակամարտության հետագա սրումից: Բայդենի վարչակազմը կգործարկի Անկարայի եւ Թել Ավիվի վրա իր ունեցած ազդեցության բոլոր լծակները, որպեսզի թույլ չտա տարածաշրջանում իր ռազմավարական դաշնակիցների եւ գործընկերների միջեւ հարաբերությունների վերջնական խզում:
Կարծիք կա, որ Էրդողանի թշնամական հռետորաբանությունն ու հակաիսրայելական քայլերն ավելի շատ ուղղված են ներթուրքական եւ մահմեդական լսարանին, որպեսզի աջակցեն Թուրքիայի՝ որպես տարածաշրջանային տերության եւ մահմեդական աշխարհի առաջնորդներից մեկի իմիջին՝ Թուրքական իշխանությունները մտահոգված են նաեւ 2024ի մարտին վերջերս կայացած ՏԻՄ ընտրություններում իշխող ԱԶԿ-ի պարտությամբ եւ փորձում են խաղալ հասարակության մեջ հակաիսրայելական տրամադրությունների վրա՝ ընտրողների շրջանում իրենց կորցրած դիրքերը վերադարձնելու համար:
Ստանիսլավ Իվանով
պատմական գիտությունների թեկնածու
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի