կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-07 19:10
Հասարակություն

Երբ փողոցի խուժանին բերում են խորհրդարան

Երբ փողոցի խուժանին բերում են խորհրդարան
նիկոլին շնորհավորեք… թշնամինե՜ր, ցնծացեք: Նա կարողացավ երկրում հիմնահատակ ոչնչացնել ամեն բան:
 
Երբ փողոցի խուժանին բերում են խորհրդարան՝ ունենում ես այն, ինչ ունենք այսօր. կործանված պետականություն, զոհ ու կորուստ, փողոցային խուժանի բարքեր ու անսահման անբարոյականություն, հայ մարդու տեսակային խեղում:
 
Իշխանական կերակրատաշտից ամուր կառչած մտավոր դեգեներատներն ու վստահաբար իրենց մանկության տարիներին ամեն տեսակի բռնության ենթարկված, թերարժեքությունից մաղձակալած ուսապարկերն այսօր խորհրդարանը դարձրին փողոց, հատակ…:
 
Զրույցի հրավիրելու պատրվակով ընդդիմադիր երեք պատգամավորների օգնականների հրավիրելով աշխատասենյակ, ՔՊ- ական ոհմակը՝ Հրաչյա Հակոբյան /աներձագ/, Սիսակ Գաբրիելյան, Վահագն Ալեքսանյան, շիշ բռնող և տասնյակ ուրիշներ հարձակվում են նրանց վրա ու ծեծի ենթարկում:
 
ԱԺ շենքում, նիստի օրը…
 
Ոչ մի ծեծ չի ազատելու ձեզ ազգակործան դավաճանի դրոշմից:
 
Թեև ՔՊ-ի մեջ տղամարդ փնտրելն անշնորհակալ գործ է, բայց գալու է հատուցման պահը:
 
Լիլիթ Գալստյան
 
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ,
 
«Հայաստան» խմբակցության պատգամավոր