կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-05 12:55
Հասարակություն

«Պոլիէթիլենային տոպրակները պետք է դուրս շպրտել մեր կյանքից». հունվարի 1-ից արգելվել է նման տոպրակների կիրառությունը

«Պոլիէթիլենային տոպրակները պետք է դուրս շպրտել մեր կյանքից». հունվարի 1-ից արգելվել է նման տոպրակների կիրառությունը

Հունվարի 1-ից ուժի մեջ է մտել մեկանգամյա տոպրակների վաճառքի արգելքը։ Այս մասին այսօր՝ հունվարի 5-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը:

«Օրենքը ընդունվել է դեռևս 2020թ․ գարնանը, սակայն այսքան ուշ է ուժի մեջ մտնում, որպեսզի արտադրողները հարմարվեն իրավիճակին։ Գիտենք, որ պլաստիկից պատրաստված իրերը մեծ վնաս են հասցնում շրջական միջավայրին, և կարծում ենք, որ շատ կարևոր սահմանափակում է։ ՏԻՄ-երը ևս պետք է ակտիվ ներգրավվեն և ապահովեն օրենքի կիրառումը»,-ասաց նա:

Սիմիդյանը պարզաբանեց, որ խոսքը որոշակի տեսակների` մինչև 50 միկրոն աստիճանի տոպրակների մասին է, բացառություն են կազմում երկրորդային հումքից պատրաստված, փաթեթավորման համար նախատեսված տոպրակները։

Անդրադառնալով կարգավորմանը՝ Փաշինյանը նշեց, որ այդ տոպրակները պետք է դուրս շպրտել մեր կյանքից։ «Դրանք մարդիկ օգատգործում են առավելագույնը մեկ օր, որից հետո այն հայտնվում է բնության մեջ և էական վնասներ հասցնում»,- ասաց նա:

Փաշինյանը շեշտեց, որ այս օրենքի վերահսկողությունը դրված է տեղական ինքնակառավարման մարմինների վրա։