Փոխարժեքներ
04 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.17 |
EUR | ⚊ | € 420.51 |
RUB | ⚊ | ₽ 3.95 |
GBP | ⚊ | £ 499.95 |
GEL | ⚊ | ₾ 141.88 |
Սա արդեն երկրորդ դեպքն է այս խորհրդարանի պատմության մեջ որ նման հարց է բարձրանում։ Ակնհայտ է, որ գործող իշխանությունը փորձում է ամեն գնով քաղաքական հետապնդումը շարունակել ընդդիմադիր պատգամավորների և խմբակցության նկատմամբ։ Այս մասին Ազգային Ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
«Կա նաև այլ հնարավորություն, երբ խորհուրդն իր լեգիտիմ առաջին պահանջը կարող է լինել այն թե որքանով է տեղեկանքում արտահայտված օրինակ քվեարկությունների բացակայությունները համապատասխանում սահմանադրության և օրենքով նախատեսված պահանջներին, որովհետև բազմաթիվ հարցադրումներ կան այդտեղ։ Երկրորդ կարևոր հանգամանքը խորհուրդը կարող է չհավաքվել, պարզապես եթե իրենք չեն ուզում քննարկել այդ հարցը և փակվի այդ թեման, բայց դա իրենց որոշելու հարցն է, ինչ ուզում են թող որոշեն։ Մենք սա գնահատում ենք մի կողմից քաղաքական իշխանության վարքագիծ, մյուս կողմից գործող օրենսդրության անկատարության շեղված ներկայացում։ Խորհուրդի նիստին ըստ օրնեքի կարող է մասնակցել յուրաքանչյուր պատգամավոր ումհարցը քննարկվում է և ունենա համապատասխան ելույթ։ Մենք չենք մասնակցելու այդ նիստին։ Սա իրենց դաշտում է, իրենք են եփել այս բորշչը, թող իրենք էլ ուտեն»,- ասաց նա։
Պատգամավորի խոսքով՝ եթե պատգամավորը չի մասնակցում, ապա նիստը ավտոմատ հետաձգվում է 7 օրով, և 7 օրից խորհուրդն իրավասու է միջնորդությունը բավարարելու որոշում կայացնել․ «Բայց կանոնակարգը նաև ասում է, որ եեթե վաղվանից սկսած խորհուրդը երկշաբաթյա ժամկետում չի կայացնում որոշում, ապա այդ որրոշման իրավունքը անցնում է պատգամավորների մեկ հինգերորդին, որոնք մեկամսյա ժամկետում իրավունք ունեն էլի նույն հարցով միջնորդություն ներկայացնել Սահմանադրական դատարան»,- ասաց պատգամավորը։