Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր լրագրողները զրուցել են ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանի հետ:
-Պարո\'ն Սարոյան, ունե՞ք ամանորյա սեղանի նախընտրած ուտեստ:
- Ուֆ, լավ էլի, ձեր ուշք ու միտքն էլ ուտելն ա: Տուն ա էլի, սաղի տներն էլ նույն բանն ա, մանդարին կա, խնձոր, տանձ կա, մի բան կուտենք էլի: Տուն ա էլի, տոլմա-մոլմա կըլնի, էլի:
- Արդյո՞ք հայն այսօր ուրախ է անցկացնում Նոր տարին:
- Մեր ազգը ամբողջ մի տարի չարչարվում ա, որ էդ մի օրը ուրախանա մի քիչ:
- Նախկինում ավելի ուրախ չէ՞ր անցնում, քան հիմա:
- Տո չէ հա, սովետի վախտ լիմոնադը Նոր տարուց Նոր տարի էինք խմում կամ էլ հարսանիքներին:
- Դե հիմա կոկորդիլոս էլ են ուտում:
- Տո լավ, գրող թող ուտեն: Կոկորդիլոս, չէ մի չէ, շուն են ուտում:
- Պարո\'ն Սարոյան, որտե՞ղ եք նշելու Նոր տարին, գուցե Ծաղկաձորո՞ւմ:
- Մենք մեր տներն ենք մնալու, Նոր տարին մեր տանն ենք անելու, մենք նաֆարով էնքան շատ ենք, էդքանին չեմ կարա ռեստորան տանեմ: Ծաղկաձոր, չէ մի չէ:
- Կենաց սիրող սեղանակի՞ց եք, թե՞..
- Ուֆ, զահլա չկա, մուզիկա էլնի պարենք, երգենք:
-Ո՞ր երգերն եք երգում սեղանի շուրջ:
- Սաղ, հայրենասիրական ինչ երգ գիտես:
- Լավ ձայն ունե՞ք:
-Խի՞ չունեմ, մշեցի մարդ եմ, ո՞նց կարամ չերգեմ:
- Ի՞նչ եք ցանկանում, որ կատարվի Նոր տարում:
- Պապայի արև, խաղաղություն, մենակ խաղաղություն, որ մեր զինվորի մատը փուշ չմտնի, մեր զինվորները բարով-խերով գան, հասնեն իրանց ընտանիքներին, մնացածը սաղ լավ կլնի: Այ մարդ, թթվով, կարտոշկով կապրենք, փառք Տիրոջը, մենակ պատերազմ չլինի: Աստված ենք կանչում, մոմ վառում, որ պատերազմ չլինի: