Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ուկրաինա, մի՛ աջակցիր ագրեսոր Ադրբեջանին»,- վանկարկումներով, րոպեներ առաջ ՀՅԴ երիտասարդական միության անդամներն իրենց բողոքի ակցիան իրականացրին ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանատան դիմաց։
«Էլի մարդասպան Ադրբեջանն ագրեսիա է ցույց տալիս։ Այս առիթով տարբեր պետությունների, տարբեր միջազգային կազմակերպությունների կողմից եղան հայտարարություններ։ Եղան նաեւ պետություններ, որոնք հայտարարություն չտարածեցին, բայց մի պետություն՝ Ուկրաինան, տարածեց մի հայտարարություն, որով կոնֆլիկտ է սրում տարածաշրջանում»,- ակցիայի սկզբում հայտարարեց ՀՅԴ երիտասարդական միության անդամ Գոռ Սարգսյանն ու որակեց․ «Ուկրաինայի տարածած հայտարարությունը ջուր է լցնում մարդասպան ադրբեջանի ջրաղացին։ Դա միակողմանի հայտարարություն էր՝ հօգուտ Ադրբեջանի։ Մենք, որպես հայ երիտասարդներ, եկել ենք Ուկրաինայի դեսպանատան մոտ մեր բողոքը ներկայացելու եւ ասելու, որ դուք սեպ եք խրում Հայաստանի եւ Ուկրաինայի հարաբերությունների մեջ։ Բոլորիս էլ պարզ է պատճառը՝ դրա հետեւում կան մեծ ֆինանսներ, տարբեր շարժառիթներ․․․ Սակայն, դա մեզ չի հետաքրքրում, ուստի եկել ենք ձեզ փոխանցելու ձեր եփած բորշչը»,- ասելուն պես ակցիայի մասնակիցները պլատմասե տարաներով բորշչը նետեցին դեսպանատան դռանը՝ ասելով․ «Կերե՛ք այդ բորշչը եւ սո՛ւս մնացեք»։ Ապա՝ կրկին վանկարկեցին․ «Ուկրաինա, մի՛ սադրիր․․․», «Ուկրաինա, մի՛ աջակցի՛ր ագրեսոր Ադրբեջանին․․․»։
Ըստ, Գ․ Սարգսյանի․ «Մեր այս գործողությունը շատ մեղմ պատասխան է Ուկրաինայի արած հայտարարությանը։ Կոչ ենք անում Ուկրաինայի պետությանը, ինչպես նաեւ ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանին, որ Ուկրաինայի իշխանություններին փոխանցեն՝ ձեր բիզնես շահերը եւ կապերը մի՛ խառնեք Ադրբեջանի հետ, մի՛ քաղաքականացրեք, եւ մի, խառնվեք այս կոնֆլիկտին եւ ջուր մի՛ լցրեք ագրեսոր ադրբեջանի ջրաղացին, դրանով դուք միայն տուժելու եք»,- ասաց ՀՅԴ երիտասարդական միության անդամ Գ․ Սարգսյանն ու հույս հայտնեց․ «Հուսով ենք, որ սրանից Ուկրաինան հետեւություններ կանի եւ այլեւս նման հայտարարություններ չի անի»։
Հիշեցնենք, որ երեկ Ուկրաինայի ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել, որով իր աջակցությունն էր հայտնել Ադրբեջանին, մասնավորապես ասելով․ «Ուկրաինայի Արտգործնախարարությունը խորապես մտահոգված է ադրբեջանա-հայկական սահմանում իրավիճակի սրմամբ, ինչի հետևանքով հրետակոծվում է Թովուզի շրջանը։ Կոչ եք անում կոնֆլիկտը հարթել՝ հիմնվելով միջազգայնորեն ճանաչված սկզբունքների, ՄԱԿ Անվտանգության խորհրդի՝ 1993 թվականին ընդունված № 822, 853, 874 և 884 հռչակագրերի հիման վրա: Ուկրաինական կողմն իր աջակցությունն է հատնում Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության պահպանման հարցում»,- ասված է Ուկրաինայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ»:
Մանրամասները՝ տեսանյութում․