|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Այսօր՝ նոյեմբերի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։20-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 64-ամյա Արմեն Ֆ․-ն իր վարած «Hyundai» բեռնատարով Երևան–Երասխ ավտոճանապարհի 22-րդ կմ հատվածում բախվել է բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշին և կողաշրջվել, գրում է shamshyan.com-ը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
Բեռնատարը բարձված է եղել ավազով, և օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհը սպասարկող ճանանշինի աշխատակիցները, ովքեր արդեն ձեռնամուխ են եղել ավտոմեքենան անվտանգ վայր տեղափոխելու և ճանապարհը մաքրելու աշխատանքներին։