Փոխարժեքներ
04 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.05 |
EUR | ⚊ | € 427.46 |
RUB | ⚊ | ₽ 4.07 |
GBP | ⚊ | £ 507.73 |
GEL | ⚊ | ₾ 141.66 |
Հարգելի՛ հայրենակիցներ Արցախում, Հայաստանի Հանրապետությունում և Սփյուռքում նշում ենք Աստվածահայտնության տոնը՝ Սուրբ Քրիստոսի ծնունդը, սակայն հայերի մեծամասնության տրամադրությունը տոնական չէ. Աստծո հովանու ներքո էլ արցախահայությունը, արդեն մոտ մեկ ամիս գտնվելով շրջափակման մեջ, գոյութենական սպառնալիքի է մատնված: Համոզված ենք՝ մեր ժողովուրդը ամեն գնով հաղթահարելու է այս փորձությունը եւս, սակայն ցանկալի է, որ այն տեղի ունենա համեմատաբար քիչ զրկանքներով ու կորուստներով: Դրա համար, նախեւառաջ, պետք է մեր բոլոր հայրենակիցների անվերապահ աջակցությունը: Ձեզնից շատերը Ռուսաստանում ճանաչված ու ազդեցիկ անհատներ են, սակայն այս ճակատագրական պահին, երբ Արցախի լինելության խնդիրն է ծառացել բոլորիս առջեւ, հայրենքում ապրող հայերիս համար տարօրինակ ու անհասկանալի են ձեր լռությունն ու հայեցողական կեցվածքը: Դուք գիտեք, թե որքան մեծ է Ռուսաստանի Դաշնության ազդեցությունը մեր տարածաշրջանում, նրա վճռական գործունեությունը: Թույլ տվեք հիշեցնել, որ դուք միայն ՌԴ-ի քաղաքացիներ չեք, եւ ձեր անհերքելի պարտքն է սատար կանգնել ձեր հայրենակիցներին, որտեղ էլ նրանք գտնվեն: Եվ առանձնապես հիմա, երբ վտանգված են արցախահայության կյանքն ու ճակատագիրը: Հորդորում ենք ձեզ՝ չլռել ու չհամակերպվել ներռուսաստանյան քաղաքական կոնյուկտուրային: Բարձրացրե՛ք ձեր ձայնը՝ ի պաշտպանություն Արցախի, հանուն նրա անվտանգության և ազատության: Դիմե՛ք ռուսական իշխանություններին, պահանջե՛ք, որ նրանք հստակ քայլեր ձեռնարկեն՝ ապաշրջափակելու Արցախը Հայաստանին ու արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը: Աջակցե՛ք Արցախի Հանրապետության ինքնորոշմանը՝ ապավինելով այն իդեալներին, որոնց հիմքում մարդու եւ ազգի ազատ ապրելու իրավունքն է: Եթե Արցախը աղետի ենթարկվի, ապա կրկնակի մեղսակից կլինեք նաեւ դուք:
Մեր խոսքը ուղղված է ձեզ՝ ռուսահայ մտավորականներիդ, բայց այն հավասարապես հասցեագրված է նաեւ Ռուսաստանում բնակվող հայ գործարարներին ու շարքային հայ քաղաքացիներին: Դուք մեծ ուժ եք, ծառայեցրեք այդ ուժը մեր հայրենիքին ու ազգակիցներին: Դուք դա կարո՛ղ եք և պարտավո՛ր եք:
06.01.2023
Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ, գրող, բ.գ.թ.
Դավիթ ՊԵՏՐՈՍՅԱՆ, բանաս. գիտ. դոկտոր, պրոֆեսոր
Լիլիթ ԳԱԼՍՏՅԱՆ, հրապարակախոս, թարգմանիչ
Համլետ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ, գրող, արվեստի վաստակավոր գործիչ
Ռաֆայել ՊԵՏՐՈՍՅԱՆ, գեղանկարիչ, մշակույթի վաստակավոր գործիչ
Խորեն ԳԱՍՊԱՐՅԱՆ, գրող, թարգմանիչ Մանվել ՄԻԿՈՅԱՆ, բանաստեղծ, խմբագիր
Գեորգի ՂԱԶԱՐՅԱՆ, կինոօպերատոր
Թադևոս ՏՈՆՈՅԱՆ, բանաստեղծ, բ.գ.թ., ԵՊՀ դոցենտ
Նարինե ԿՌՈՅԱՆ, գրող, տնտ. գ. թ.
Արշակ ՔՈՉԻՆՅԱՆ, բանաստեղծ
Իրինա ԱՐԱՄՅԱՆ, բանաստեղծուհի, Մշակույթի գործիչների միության և ԿՀԳՄ, ՀԱ ԳՄ անդամ
Ռուբեն ՊԱՐՍԱՄՅԱՆ, պատմաբան Լուսինե ՍԱՐԳՍՅԱՆ, լրագրող
Թերեզա ՇԱՀՎԵՐԴՅԱՆ , բ. գ. դ., պրոֆեսոր, ՎՊՀ-ի հայոց լեզվի և գրականության ամբիոնի պրոֆեսոր
Ռիմա ԹՈՐՈՍՅԱՆ, ուսուցչուհի
Դոնարա ԱՎԵՏԻՔՅԱՆ, մանկավարժ
Նվարդ ԱՎԱԳՅԱՆ, ԱՀ վաստակավոր լրագրող, գրող, թարգմանչուհի
Սեյրանուհի ԳԵՂԱՄՅԱՆ, արձակագիր
Նինել ԿՈՍՏԱՆԴՅԱՆ, մանկավարժ
Նաիրա ԿԻՐԱԿՈՍՅԱՆ, ուսուցչուհի