|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.29 |
| EUR | ⚊ | € 419 |
| RUB | ⚊ | ₽ 4.7987 |
| GBP | ⚊ | £ 490.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Տեղեկացրել էինք, որ Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը մասնակցել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի կազմակերպած ամենամյա ընթրիքին, որի պատվո հյուրն է եղել Թուրքիայի Մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանը:
Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, Փայլանին հանձնելով իր և Փարիզի քաղաքային խորհրդի կողմից շնորհված մեդալը, ասաց, որ Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավորն աչքի է ընկնում իր քաջությամբ, որ նրա կյանքն ամեն օր վտանգվում է, նա հերոս է` ժողովրդավարության, մարդկանց իրավունքների համար պայքարի հերոս, և մեդալը, որ շնորհվում է, հավաստիքն է այն բանի, որ Ֆրանսիան պատգամավորի կողքին է այդ պայքարում:
Մեդալի շնորհման ընթացքում քաղաքապետ Անն Իդալգոյի և Կարո Փայլանի կողքին է եղել ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը: