Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին ձեռքով մակագրման համակարգի հետ կապված հարց ուղղելով՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը ասաց․
«Երբ դատական գործերի բաշխումը, մինչ այդ, իրականացվում էր էլեկտրոնային տարբերակով , անհասկանալի պատճառներով համակարգիչը առգրավվեց և, էլ անհասկանալի պատճառներով, մինչև հիմա չի վերադարձվում և մինչ հիմա ձեռքով մակագրումներն են իրականացվում․ արդյո՞ք այս արդարադատությունից Դուք կարող եք գոհ լինել։ Դատավորների առումով՝ նաև ձեռքբերումների մասին նշեցիք, բայց կարծում եմ, որ արդարացի կլինի հիշատակել՝ ՀՀ պատմության մեջ առաջին անգամ դատավոր է կալանավորվել և կալանավորվել է այն անձնավորության կողմից, որը 2018 թվականին Նիկոլ Փաշինյանի համար թմբուկ էր զարկում»,- ասաց Արեգնազ Մանուկյանը։
«Կասկածներ են միշտ եղել, որ այդ համակարգին լինում էր ձեռքով միջամտություն, և մտածում ենք այնպիսի թվային համակարգեր ներմուծել, որ այլևս ոչ ոք երբեք ոչ մի իշխանության պարագայում չկարողանա միջամտել մակագրման համակարգերին»,-պատասխանեց նախարար Անդրեասյանը։
Մանրամասն՝ տեսանյութում ։