|
Փոխարժեքներ
05 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.55 |
| EUR | ⚊ | € 407.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.3363 |
| GBP | ⚊ | £ 478.82 |
| GEL | ⚊ | ₾ 139.25 |
Լաչինի ճանապարհի վերջին զարգացումները Հայաստանի անկեղծության փորձությունն են. հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
«Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակվում է»,- ասել է թուրք ԱԳ նախարարը։
Միաժամանակ նա նշել է, որ «ադրբեջանական հողերի հարստությունը յուրացնելու փորձն անընդունելի է»։
«Թուրքիան այս հարցում, ինչպես ցանկացած այլ հարցում, աջակցում է Ադրբեջանին»,- ասել է Չավուշօղլուն։
Նա նաեւ ընդգծել է, որ Թուրքիայի համագործակցությունը «եղբայրական Ադրբեջանի հետ գտնվում է ամենաբարձր մակարդակի վրա, որը կարող է լինել միայն երկու երկրների միջեւ»։