կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-13 16:40
Իրավական

Ամուլսարի տարածքում այսօր տեղի ունեցող իրադարձությունները գտնվում են ՄԻՊ-ի ուշադրության կենտրոնում. Արման Թաթոյան

Ամուլսարի տարածքում այսօր տեղի ունեցող իրադարձությունները գտնվում են ՄԻՊ-ի ուշադրության կենտրոնում. Արման Թաթոյան

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Ամուլսարում այսօր ստեղծված իրավիճակի հետ. ակտիվիստները թույլ չեն տվել փորձագետներին ու քննիչներին մուտք գործել Ամուլսարի հանքի տարածք, ինչի արդյունքում լարված իրավիճակ է ստեղծվել, կան բերման ենթարկվածներ:

«Ամուլսարի տարածքում այսօր տեղի ունեցող իրադարձությունները գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության կենտրոնում։

Վաղ առավոտից Պաշտպանի ներկայացուցիչները կապի մեջ են ոստիկանության հետ։

Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության շրջանակում կձեռնարկվեն օրենքով նախատեսված բոլոր գործողությունները»,-նշել է Մարդու իրավուքնների պաշտպանը: