կարևոր
3517 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-23 14:41
Քաղաքական

Արցախը 30 տարի պահվել է, լավից-վատից պահվել է, հին զենքով, թե նորով, բայց պահվել է․ Արթուր Խաչատրյան

Ես իհարկե զարմացա, որ պարզվեց, որ Դաշնակցությունը 30 տարի իշխանություն է եղել, միգուցե եղել է, չեմ նկատել, բայց և այնպես այն ժամանակ, երբ Դաշնակցությունը իշխանության մաս էր Հայաստանն ամենաբարձր տնտեսական աճն էր արձանագրում, և ամբողջ աշխարհում Հայաստանը կոչվում էր «Կովկասյան վագր» և այդ տնտեսական աճը պայամանավորված չէր ղումարբազներով, որոնք  4․2 տրիլիոն դրամի շրջանառություն են ապահովվում, դե ձեր ասած տվյալներն են՝ սուտ են, շատ լավ։ Այս մասին Ազգային Ժողովի ամբիոնից հայտարարեց ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«4․2 տրիլիոն դրամի մասին խոսում է Կառավարությունը, մյուսը տնտեսական աճի, բումի պայմաններում աղքատությունհը չէր ավելանում, դա էլ էր այդպես, և տնտեսական բումը չէր ապահովում Ռուսաստանից եկածների հաշվին, այլ տեղական էր, էնդեմիկ ծագում ուներ։ Հիմա մյուսին, ես շատ զգույշ են արտահայտվել, չեմ ասել այս օրենքով հարկման դաշտ եք բերում, ես ասել եմ այս օրենքում դուք տեղեկատվություն եք հավաքում, որը միայն հետաքրքրասիրությունը բավարարելու համար չէ։ Շատ շուտով այդ հարցն է նաև մտցվելու հարկամ դաշտ այդ տեղեկատվության հիման վրա, իսկ  որ ասում են գյուղատնտեսության հարկման մասին խոսք չկա, եղել է գյուղատնտեսությունը արգելելու մասին խոսք։ Եվ ես եմ դեմ խոսել, հիմա էլ եմ դեմ խոսում, քանի դեռ դուք չեք կարողանում գյուղացիներին ապահովել հանրային ծառայություններով չի կարելի իրենց հարկամն դաշտ բերել։ Մյուսը ասում է՝ 30 տարի ի՞նչ եք արել, 30 տարի պահվել է Արցախը, լավից վատից պահվել է Արցախը, հին զենքով, թե նորով, բայց պահվել է, հիշեցնեմ՝ Նիկոլ Փաշինյանի խորհրդականի խոսքը. 2020թ․-ի հուլիսին Տավուշյան մարտերից հետո ասում է` մենք ունենք այնքան մեծ ռազմական պոտենցիալ, որ կարող ենք խոցել Ադրբեջանի տնտեսական պոտենցիալը․ մարդը դա ասում էր հուլիս ամսին։ Նույն Նիկոլ Փաշինյանի ելույթը Սարդարապատում, ասում էր, մենք ունենք ամենամարտունակ բանակը, ասում էր մենք կհաղթեինք, եթե չլինեին թուրքերը։ Բայց այդ 30 տարվա ընթացքում չէր հավաքվել այդ պոտենցյալը, որ ասում էիք կհաղթեինք, եթե չլինեին թուրքերը»,- ասաց նա։