|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
ԱՄՆ-ն և ՌԴ-ն Ստամբուլում կայացած հանդիպմանը չեն քննարկել Ուկրաինայի թեման, ՌԻԱ Նովոստիին հայտնել են պետդեպարտամենտում:
Ինչպես ուրբաթ օրը հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը, ԱՄՆ-ն և Ռուսաստանը Ստամբուլում հանդիպում են անցկացրել վիզային հարցերի շուրջ՝ պրոֆիլային դեպարտամենտների մակարդակով։
«Մենք կարող ենք հաստատել, որ Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյան գտնվում է կամ գտնվել է Ստամբուլում ռուս զրուցակիցների հետ երկկողմ հարցերի նեղ շրջանակի շուրջ հանդիպման համար», - ասել է գերատեսչության ներկայացուցիչը:
Նա նշել է, որ Պետդեպը չի մեկնաբանի «մասնավոր դիվանագիտական բանակցությունները»՝ հավելելով, որ շփումների ընթացքում չի քննարկվել Ուկրաինայում ռուսական հատուկ գործողությունը։