Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
ԱՄՆ-ն իր խորը մտահոգությունն է հայտնում շփման գծում բռնության սրմամբ, ինչը հուլիսի 31-ից հանգեցրել է զգալի զոհերի, և իր ցավակցություններն է հայտնում զոհերի և վիրավորների ընտանիքներին, ինչպես նաև կոչ է անում բոլոր կողմերին անմիջապես գործողություն ձեռնարկել լարվածությունը նվազեցնելու համար և հարգել հրադադարը: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Փսակին:
Նա նշել է, որ հակամարտությունը չի կարող ռազմական լուծում ունենալ:
«Մենք, որպես Մինսկի խմբի համանախագահ, նախկինի պես պատրաստ ենք օգնել կողմերին հասնել հակամարտության երկարատև կարգավորման»,- ասել է Փսակին:
Հարցին՝ ԱՄՆ աջակցո՞ւմ է Ռուսաստանի միջնորդությամբ կազմակերպված նախագահների հանդիպումը, պետքարտուղարության ներկայացուցիչը հայտարարել է, որ «ԱՄՆ-ը ավանդաբար աջակցում է նման հանդիպումներին, որպեսզի այս խնդիրների շուրջ երկխոսություն կայանա»:
Ինչ վերաբերվում է ԱՄՆ-ում նման հանդիպման անցկաման հնարավորությանը, Պսակին ասել է, որ տեղյակ չէ, ծրագրվում է նման հանդիպում, թե ոչ, պաշտոնապես այդ մասին չի հաղորդվել: