|
Փոխարժեքներ
27 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.74 |
| EUR | ⚊ | € 428.09 |
| RUB | ⚊ | ₽ 5.1189 |
| GBP | ⚊ | £ 495.86 |
| GEL | ⚊ | ₾ 137.74 |
Ամենամոտ ժամանակներս ԱՄՆ-ում նախատեսվում է խաղաղության հաստատման շուրջ Հայաստանի և Ադրբեջանի բանակցությունների նոր փուլը:
«Անհամբերությամբ սպասում ենք Վաշինգտոնում բանակցությունների նոր փուլին։ Մենք համարում ենք, որ ուղիղ երկխոսությունը խնդիրների լուծման և խաղաղության հասնելու բանալին է», – ճեպազրույցում ասել է Պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը:
Պատելի խոսքերով, հայ-ադրբեջանական վաշինգտոնյան նոր հանդիպումները «տեղի կունենան շատ շուտով»:
Հավելենք, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները Վաշինգտոնում պետք է հանդիպեին հունիսի 12-ին, սակայն հանդիպումից առաջ ադրբեջանական կողմի խնդրանքով այն հետաձգվեց։