Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Միացյալ Նահանգները չի ճանաչում Ռուսաստանի կամ նրա խամաճիկների ջանքերի արդյունքները, որոնք ուղղված կլինեն Վրաստանի ինքնիշխան տարածքի մասնատմանը․ ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը։
«Մենք դատապարտում ենք Ռուսաստանի կողմից Վրաստանի օկուպացիան։ Մենք կոչ ենք անում Ռուսաստանին՝ դադարեցնել Աբխազիայի և Հարավային Օսիայի վրացական շրջանների օկուպացիան և կատարել 2008 թվականի զինադադարի համաձայնագրով ստանձնած պարտավորությունները, ներառյալ՝ ռուսական զորքերի դուրսբերումը նախահակամարտային դիրքեր։ Ո՛չ դե ֆակտո կառավարությունը, ո՛չ էլ ռուս պաշտոնյաներն իրավունք չունեն որոշումներ կայացնելու Վրաստանի անբաժանելի մաս կազմող Հարավային Օսիայի ապագայի վերաբերյալ։ Ինչպես ԱՄՆ-ը չի ճանաչում 2014 թվականին Ռուսաստանի կողմից Ղրիմի անօրինական օկուպացիան և բռնակցումը, այնպես էլ չենք ճանաչում Կրեմլի ցինիկ փորձը՝ ճանաչել, այսպես կոչված, Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների անկախությունը, որը նախորդել է Ռուսաստանի՝ Ուկրաինա՝ չհրահրված ներխուժմանը։ Մենք նաև չենք ճանաչում Ռուսաստանի կամ նրա խամաճիկների՝ Վրաստանի ինքնիշխան տարածքը բաժանելու ջանքերի արդյունքները։ Մենք կրկնում ենք, որ վճռականորեն աջակցում ենք Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը՝ նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում»,- ասել է Նեդ Փրայսը։