|
Փոխարժեքներ
24 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը վերահաստատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն ու արժանապատիվ խաղաղության կարևորությունը։ Այս մասին ասված է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Մեթյու Միլլերի հաղորդագրության մեջ։
«Պետքարտուղար Բլինկենը ողջունել է կողմերի միջև հարաբերությունների կարգավորման հարցում, այդ թվում՝ սահմանազատման հարցերի շուրջ բանակցություններում վերջին առաջընթացը», - նշել է Միլլերը՝ ընդգծելով, որ Բլինկենը վերահաստատել է Միացյալ Նահանգների հավատարմությունը «բարգավաճ, ժողովրդավարական և անկախ Հայաստանին աջակցելու շարունակական ջանքերին»։