Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Առանց ֆինանսական համակարգի չկա աճ, և դրա կարևոր գործառյութներից մեկը ֆինանսների տրամադրումն է՝ վարկային ֆինանսավորման համար։ Այս մասին Ազգային Ժողովի ամբիոնից հայտարարեց ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
«Մարդիկ, ընկերությունները, պետությունները մտնում են պարտքի տակ գումար են ներդրում, որ էդ գումարը ներդնեն, որ դրանով ապահովեն բերակեցություն, տնտեսական աճ, զարգացում, բայց էդ գումարը պետք է ներդրվի։ Գումարները, վարկով վերցված գումարներ ներգրավել են, ներդրում չի արվել, ներդրում չի արվել այն բնագավառներում, որտեղ պետք է ներդրում արվեր։ Ես իզուր չնշեցի, որ կապիտալ ծախսերը խռոնիկ թերակատարվում են, որովհետև կառավարությունը չի կարող դա իրացնել, չի ստացվում, սխալ է գնահատել պոտենցյալը և չկատարելով խափանել է աճը, որովհետև այն աճը որը մենք տեսնում ենք կառավարության կամքից անկախ է եղել։ Դա ՌԴ վերաբնակների, կամ ժամանակավոր Հայաստան տեղափոխվածների շնորհիվ է եղել, ոնց եկել է, այդպես էլ կգա։ Տնտեսական պետենցյալի վրա որևէ ազդեցության գնահատական ես մինչև այսօր չեմ տեսել։ Փոխարենը կառավարությունը, որը միշտ քննադատել է վարկային բեռի ավելացումը իրոք աննախադեպ մակարդակի է հասցրել այդ պարտքը»,- ասաց նա։
Պատգամավորի խոսքով՝ պարտքը թիրախային զարգացմանը միտված պարտեր չեն, թիրախային ծրագրեր չեն, պարտատոմսեր են, որոնց ծախսային արդյունավետությունը էլի ոչ ոք չի գնահատել․
«Այս տիպի բյուջեի դիֆիցիտի ֆինանսավորման պարտքեր են, որոնք մենք ենք վճարելու, մեր սերունդներն են վճարելու՝ առանց զարգացման նշույլի։ Եթե խոսում ենք ֆինանսական համակարգի զարգացման մասին որևէ կոնցեպցիա ես չեմ տեսել։ Մեգառեգուլյատորի պայմաններում Կենտրոնական բանկը նստել ու փակել է ֆինանսական համակարգը ի՞նչ ֆինանսական շուկայի մասին եք խոսում։ ԿԲ-ի լիազորությունները սահմանափակեք, որ հետո կարողանանք խոսել ֆինանսական շուկայի զարգացման մասին, թե չէ գեղեցիկ բառի անվան տակ փող եք վերցնում ո՞ր ինչ»,- ասաց նա։