կարևոր
16987 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-17 17:57
Քաղաքական

Պետք է խոսել ճանաչում՝ հանուն փրկության բանաձևի մասին․ Արթուր Խաչատրյան

Ադրբեջանը ամսի 12-ից փակել է Քաշաթաղի միջանցքը, պարբերաբար անջատում են գազը, հոսանքը։ Այսօր, երբ սկսեցինք մեր նիստը Ադրբեջանը հերթական անգամ փակեց գազի մատակարարումը։ 120.000 մարդ փաստացի Ադրբեջանական գերության մեջ են, կա սննդամթերքի և դեղորայքի դեֆիցիտ, անցել ենք ցուրտ ու մութ տարիներին, երբ առաջին անհրաժեշտության ապրանքները տրվում են տալոններով։ Այս մասին Ազգային Ժողովում հայտարարությունների ժամին ասաց լՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը

«Սա մարդասիրական ճգնաժամ է, բայց Ադրբեջանը ե՞րբ փակեց այդ միջանցքը, Պրահայի հայտարարությունից հետո, երբ Հայաստանի իշխանությունները փաստացի ընդունեցին, որ Արցախի հարցը Ադրբեջանի ներքին գործն է և կոչ են անում, որ Արցախի իշխանությունները իրենք բանակցեն Ադրբեջանի հետ՝ հասկանլով, որ Արցախի և Ադրբեջանի բանակցային ուժերը լրիվ տարբեր են։ Ադրբեջանը փակեց Քաշաթաղի միջանցքը, երբ Հայաստանի խորհրդարանի մեծամասնության ջանքերով չընդունվեց ԱԺ-ի հայտարարություն՝ ի պատասխան ադրբեջանական Միլի Մեջլիսի կոչին։ Այո՛, Արցախը կանգնած է մարդասիրական ճգնաժամի առաջ, բայց Ադրբեջանն է այդ ճգնաժամը ստեղծել՝ ունենալով քաղաքական  նպատակներ, դա Ադրբեջանի հակահայ քաղաքականության շարունակությունն է։ Հետևաբար քաղաքական թշնամական գործողությանը պետք է պատասխանել քաղաքական հարթության մեջ, այլ ոչ թե ինչ-որ անատամ հայտարարություններով»,- ասաց պատգամավորը։

ՀՅԴ-ական գործիչը նշեց, որ ամեն օր վեր են կենում, ասում՝ պահնջում ենք բացել միջանցքը և գնում են տուն, կամ հենց ասում ենք ինչ է արվում՝ փողն են մարդկանց աչքը մցնում․ « Ոչ, խնդիրը պետք է ունենա քաղաքական լուծում։ Հայաստանի իշխանությունները պետք է ի պատասխան Ադրբեջանի թշնամանակ քաղաքականությանը օգտվեն այս առիթից և միջազգային ասպարեզ վերադարձնեն Արցախի քաղաքական կարգավորման, Արցախի կարգավիճակի հարցը, որը դուրս է մղվել բանակցություններից։ Ադրբեջանական գործողությունը ցույց է տալիս, որ Արցախի ժողովուրդը Ադրբեջանի կազմում չի կարող ապրել, հետևաբար պետք է խոսել ճանաչում՝ հանուն փրկության բանաձևի մասին։ Սա է այն պահը։ Գնացին թշնամական գործողության, օգտվենք այս առիթից և պատասխան տանք»,- ավելացրեց պատգամավորը։